Առաջադրանք

ՏԱրված բարդ ստորադասական նախադասությունները փոխակերպե՛լ պարզի։

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։
Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին:

2. Այդ ամենն անշուշտ ձեռնտու կլիներ, եթե կարողանային ճիշտ կազմակերպել։
Այդ ամենը ճիշտ կազմակերպման դեպքում ձեռնտու կլիներ:

3. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։
Բոլորին հայտնի է նրա հանրաճանաչ լավ քանդակագործ է լինելը։

4. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։
Նա հավաքեց գործիքները աշխատանքի ավարտից հետո:

5. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռու քաղաքից։
Հեռու քաղաքից եկածներին աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց:

6. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։
Նա ցանկանում էր անպայման գնալ իրեն անհրաժեշտ նյութերը բերելու:

7. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։
Ընտրել էր հետաքրքիր գրքերը:

8. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։
Հյուրերին դիմավորողները հավաքված էին սրահում:

9. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։
Բոլորը նոր իմացան նրա ստացած մրցանակի մասին:

10. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։
Մի քանի անգամ հաշվարկեր կատարեց նախքան աշխատանքի սկսվելը:

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ (Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի): Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները: Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության: Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ:

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը: Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ: Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը: Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում: Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից: Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը: Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը:

Կարծում եմ, որ կարելի էր պայքարել անկախության համար, այս քայլին գնալու փոխարեն, սակայն, Ռուսաստանին միանալն ավելի լավ էր, քան Պարսկաստանի տիրապետության տակ լինելը, թե՛ ժողովրդի, և թե՛ երկրի համար:

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը  հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց է, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։

Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։

Արզնի

Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ է կապված Արզնի անվանումը, որը գյուղ և կուրորտային ավան է Աբովյանի շրջանում։ Վիրավորված Արային մարտի վայրից տանում են և հանձնում Շամիրամին, ասելով՝ «առ զննի», այսինքն՝ ստուգիր, քննիր, Արան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Այստեղից էլ տեղանվան անունը՝ Արզնի։

ԱՐԱՅԻ  (լեռ)

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։

Վանա լիճ

Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք են գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ում որ ուզում էր։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամա ի ծով»:

Հայկական հարցի միջազգայնացումը

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում.

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Հայկական հարցը Բեռլինի կոնգրես (վեհաժողով)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի
միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն
անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկա բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին:

Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները
թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի
հետ:

Ուսումնասիրելով այս թեման հասկացա, որ Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։

Ինձ թվում է հայերի համար միայն լավ կողմը այն էր, որ խնդիրը բարձրաձայնվեց մի փոքր։

Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Կազմավորվել է Ալեքսանդր II-ի կայսերական հրահանգով՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց՝ 1878 թվականին։ Նրա մեջ մտնում էր Օսմանյան կայսրության նախկին Կարսի էյալեթի տարածքը։

Տարածքը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։

Գրքեր մոտիվացիաըի մասին

Գրքեր նրանց համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց մոտիվացիան
Ասում են՝ գրքերից ստացված մոտիվացիան երկար ժամանակ չի բավականացնում։ Բայց նույնը կարելի է ասել ցնցուղից հետո թարմության զգացողության մասին, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն ​​ընդունել ամեն օր։

1. Լես Հյուիտի, Ջեկ Քենֆիլդի և Մարկ Վիկտոր Հանսենի «Նպատակային կյանք»:

 Այս գիրքը կսովորեցնի ձեզ, թե ինչպես դնել հավակնոտ, հասանելի և մոտ նպատակներ: Դա կօգնի ձեզ կենտրոնանալ էականի վրա և բաց թողնել անկարևորը: Վերջապես ժամանակ կգտնեք լավ մտածելու և գրառելու ձեր նպատակներն ու առաջնահերթությունները։

2.<<Երազելը վնասակար չէ>>,  Բարբարա Շեր

«Լեգենդար գիրք այն մասին, թե ինչպես կարող եք դրսևորել ձեզ կյանքում: Այս մարդասիրական, խորապես գործնական գիրքը թույլ կտա յուրաքանչյուրին իր անորոշ ցանկություններն ու երազանքները վերածել կոնկրետ արդյունքների:

3.<<Կարևոր տարիներ>> Մեգ Ջեյ

Սա խելացի և կառուցողական գիրք է տարիների մասին, որոնք չպետք է վատնել: Այն, ինչ դուք անում եք և չեք անում ձեր քսանից երեսուն տարեկանների միջև, կարող է հսկայական ազդեցություն ունենալ ձեր կարիերայի, անձնական աճի, ուղեղի զարգացման, ձեր հարաբերությունների և բիզնեսի և անձնական կապերի ձևավորման վրա:

4. <<Եղիր քո լավագույն տարբերակը>>,  Դեն Վալդշմիդտ

Ամբողջ օրը աշխատում եք, երեկոյան շատ եք հոգնում և մեկ քայլով չեք մոտենում հաջողությանը։ Բանն այն է, որ հաջողությունը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ ես անում, այլ նրանով, թե ով ես դու: Այս գրքի պատմությունները ձեզ անտարբեր չեն թողնի և կոգեշնչեն նորանոր ձեռքբերումների աշխատանքի, սպորտի և կյանքի ցանկացած այլ բնագավառում:

5.<< Դարձրու քեզ բրենդ>>, Թոմ Փիթերս

 Էֆեկտը կզգաք գրքի բովանդակությունը կարդալուն պես։ Դիտեք գլուխների վերնագրերը. «Հեյ, դուք գրասենյակային ստրուկներ: Պոկե՛ք ձեր կապերը։  »,« Աշխատանքը կարող է լավը լինել », « Եղիր մարդ ... կամ մեռիր: 

6. <<Երջանկություն մատուցելով>>,  Թոնի Շեյ

Այս գիրքը շատ կրճատումներ ունի: Ինչ-որ մեկը դրանում տեսնում է առցանց խանութի զարգացման ուղեցույց՝ «զրոյից միլիարդ»։ Ինչ-որ մեկը համարում է աշխատողների մոտիվացիայի Աստվածաշունչը: Այդ ամենն այնտեղ է՝ պարուրված ոգեշնչող սկզբունքի շուրջ՝ երջանկություն ստեղծել այն ամենում, ինչ անում ես:

Առաջին աշխարհամարտ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտը Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ 1918 թվականի գարնանը գերմանացիներն արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈւՆԻ

ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական հասարակական գործիչ

Ծնվել է 1868թ՝. հունվարի 1-ին Ջավախքի Գանձա գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա 1887-1893թթ. սովորել և ավարտել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1895-1907թթ. աշխատել է Բսյքվում, Բաթումում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ.Քամազնունին ապրել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, խատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում:

1917-1918թթ. Հ.Քաջազնունին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի և Անդրկովկասյան սեյմի անդամ, մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Գեգեչկորիի կառավարության կազմում զբաղեցրել հասարակական խնամակալության նախարարի, իսկ Չխենկելիի կաբինետում անպորտֆել նախարարի պաշտոն: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ագգային խորհուրդը Քամազնունուն ընտրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ: ՀՀ առաջին կառավարությունը նա գլխավորել է մինչև 1919թ. սկիզբը: Այնուհետև մեկնել է Եվրոպա և ԱՄՆ Հայաստանի համար դաշնակից պետություններից օգնություն խնդրելու, մասնակցել է 1919-1920թթ. Փարիզի հաշտության
կոնֆերանսին: 1920թ. սեպտեմբերին վերադարձել է Երևան, ընտրվել ՀՀ պառլամենտի նախագահի տեղակալ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921թ. փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվել բանտից:

1921-1924թթ. գտնվել է վտարանդիության մեջ (Թեհրան, Բոմբեյ, Կահիրե, Կոստանդնուպոլիս, Բ՚ուխարեստ): 1923թ. օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից, 1924-ին դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ. ընտրվել է ՀԽՍՀ պետպլանին կից տեխնիկական խորհրդի անդամ, մինչև 1927թ. հայբամբակկոմում աշխատել բաժնի վարիչ, պետպլանի տնտեսական խորհրդի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակա լ, 1932-ին՝ ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի գիտատեխնիկական խորհրդի գիտնական քարտուղար:

Այդ տարիներին Հ.Քաջազնունու նախագծերով Երևանում և Սարդարապատում կառուցվել են գործարաններ, մի շարք բնակելի տներ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ:

1926-1930թթ. Հ.Քաջազնունին ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է «Շինարարական արվեստե» և «Ճարտարապետական նախագծում» առարկաները: 1930թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Որպես համահեղինակ Հր.Աճառյանի, Հ.Զարգարյանի, Դ.Հակոբջանյանի հետ մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին:

1937թ. հուլիսի 29-ին Հ.Քաջազնունին ձերբակալվել և 1938թ. հունվարի 10-ին գնդակահարվել է: Արդարացվել է 1955թ.:

Ալեքսանդր Մյասնիկյանի կենսագրական կարևոր իրադարձությունները։

Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։

Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից։