Առաջին աշխարհամարտ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտը Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ 1918 թվականի գարնանը գերմանացիներն արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈւՆԻ

ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական հասարակական գործիչ

Ծնվել է 1868թ՝. հունվարի 1-ին Ջավախքի Գանձա գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա 1887-1893թթ. սովորել և ավարտել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1895-1907թթ. աշխատել է Բսյքվում, Բաթումում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ.Քամազնունին ապրել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, խատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում:

1917-1918թթ. Հ.Քաջազնունին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի և Անդրկովկասյան սեյմի անդամ, մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Գեգեչկորիի կառավարության կազմում զբաղեցրել հասարակական խնամակալության նախարարի, իսկ Չխենկելիի կաբինետում անպորտֆել նախարարի պաշտոն: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ագգային խորհուրդը Քամազնունուն ընտրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ: ՀՀ առաջին կառավարությունը նա գլխավորել է մինչև 1919թ. սկիզբը: Այնուհետև մեկնել է Եվրոպա և ԱՄՆ Հայաստանի համար դաշնակից պետություններից օգնություն խնդրելու, մասնակցել է 1919-1920թթ. Փարիզի հաշտության
կոնֆերանսին: 1920թ. սեպտեմբերին վերադարձել է Երևան, ընտրվել ՀՀ պառլամենտի նախագահի տեղակալ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921թ. փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվել բանտից:

1921-1924թթ. գտնվել է վտարանդիության մեջ (Թեհրան, Բոմբեյ, Կահիրե, Կոստանդնուպոլիս, Բ՚ուխարեստ): 1923թ. օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից, 1924-ին դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ. ընտրվել է ՀԽՍՀ պետպլանին կից տեխնիկական խորհրդի անդամ, մինչև 1927թ. հայբամբակկոմում աշխատել բաժնի վարիչ, պետպլանի տնտեսական խորհրդի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակա լ, 1932-ին՝ ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի գիտատեխնիկական խորհրդի գիտնական քարտուղար:

Այդ տարիներին Հ.Քաջազնունու նախագծերով Երևանում և Սարդարապատում կառուցվել են գործարաններ, մի շարք բնակելի տներ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ:

1926-1930թթ. Հ.Քաջազնունին ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է «Շինարարական արվեստե» և «Ճարտարապետական նախագծում» առարկաները: 1930թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Որպես համահեղինակ Հր.Աճառյանի, Հ.Զարգարյանի, Դ.Հակոբջանյանի հետ մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին:

1937թ. հուլիսի 29-ին Հ.Քաջազնունին ձերբակալվել և 1938թ. հունվարի 10-ին գնդակահարվել է: Արդարացվել է 1955թ.: