Հունվարյան ճամբարի հաշետվություն

Ռուսական արվեստի թանգարան

Մենք գնացինք ռուսական թանգարան, այնտեղ տեսաանք ռուս նկարիչների ստեղծագործությունները, ես լսեցի գիդին, բայց հետո խմբից առանձնացա և սկսեցի ուսումնասիրել ինքնուրույն, թանգարանին հավաքածուն նվիրել է Արամ Աբրահամյանը, նա մասնագիտությամբ բժիշկ էր:

Արամ Հակոբի Աբրահամյան fed_z63_untitled-11(դեկտեմբերի 31-ին 1898) (հւնվարի 12, 1899) Թիֆլիս – 1990, Մոսկվա  հայ ուրոլոգ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1950), գիտությունների վաստակավոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրի սահադաշտ

Գնացինք սահադաշտ, այնտեղ ես իմ մի քանի ընկերներին սահել սովորեցրեցի, ես  ինձ վրա մի պլան էի դրել, որ պետք է չընկնեմ, բայց վերջում ընկա ու երկու օր մեջքս ցավում էր, ես այդ օրը գնեցի ծաղիկ մայրիկիս համար:

Պատմության թանգարան

Մենք տեսանք շատ հետաքրքիր իրեր, ինձ համար ամենահետաքրքիրը ամենա հին կոշիկն էր, որը հայտնաբերվել էր Արենիից, մոտ 5000 տարվա հնությամբ,  հենց այտեղ էլ հայտնաբերվել էր ամենահին գինու գործարանը: Ես նաև հետաքրքրվեցի Անի քաղաքի մակետով և իր մշակույթով:

wolrds_old_shoe

Կլոր սեղան

Կլոր սեղանին մենք խոսեցինք և քննարկեցինք ներառական երեխաների կրթության կարևորությունը, ինչ նախագծեր էին առաջադրկվել ծնողների կողմից իրենց երեխաների կրթության համար:

Բիզնես ծրագիր

Մենք հավաքեցինք որոշ գումար և գնեցինք մի քանի պարագաներ, դպրոցում պատրաստեցինք  շատ ախորժելի  Hot-Dog-ներ և վաճառեցինք այն կրթահամալիրի ներսում, հավաքված գումարը բաժանեցինք միմյանց մեջ:

Մայր Հայաստան զինվորական թանգարան

Մենք ճանապարհին խախացինք, ծառերն հրում էինք ու ձյունը թափում էինք մեր վրա և ձնագնդիկ էինք խախաում: Մենք թանգարանում տեսանք հայ զինվորականների անձնական իրերը, տեսանք բազուկա տեսակի զենք, Գարեգին Նժդեհի մոմե արձանը: Մենք ուսումնասիրեցինք Շուշիի ազատագրման և Մեծ Հայրենական պատերազմի պատմությունը:

dsc_0627

Leave a comment