Դպիրյան ընթերցանություն

946597_465144400240432_2084716893_nԴպիրյան ընթերցանություն
Դպիրյան ֆլեշմոբի շրջանակներում ես ուսումնասիրեցի Դպիր մանկավարժական էլեկտրոնային հանդեսը, որը ունի հետևյալ  բաժիները՝  գործնական հավաք, մանկավարժական մոտեցումներ, մեթոդական մշակումներ, ուսումնական բնագաառներ, կլոր սեան: Այս հանդեսում նյութեր, հոդվածներ գրում են մեր ուսուցիչները: Այդ նյութերը թողարկվում են չորս լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն:
Ես ընթերցեցի  Անահիտ Բեկյանի <<Կրթական ծրագրի տարածում, նեկայացում>> հոդվածը:  Ինձ այս հոդվածում դուր եկավ  հետևյալ հատվածները.

-Մեր կրթական ծրագիրը հասանելի պետք էլ ինի ոչ միայն սեբաստացուն, այլ նաև այն մարդկանց, ովքեր բացարձակապես անտեղյակ են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր գործունեությանն ու միջավայրին: Մեր կրթահամալիրում գործունեություն ծավալող յուրաքանչյուր մարդ` դասավանդող, թե սովորող, ակամայից մեր ծրագրի կրողն է, որի համար այս միջավայրում ամեն բան հարազատ է, սովորական և լիարժեք:
-Ծրագրի ամեն կրող պետք է կարողանա նաև այն տարածել: Տարածել` նպատակային` մատչելի դարձնելով այն յուրաքանչյուր անհատի:  Տեղեկատվական թերթիկները, կլոր սեղանները, գովազդային հոլովակները, իհարկե շատ կարևոր են, բայց պետք է կենդանի շփում:Ու ամեն անգամ ոգևորվում եմ մարդկանց վերաբերմունքից, երբ նրանք սկսում են պատկերացում կազմել մեր մասին: Նրանց աչքերը փայլում են, ուզում են ավելին իմանալ, նույնիսկ երբեմն չեն հավատում, որ այս ամենը ապրում ու գործում է իրենց կողքին: Ինձ համար շատ կարևոր է, որ կրթահամալիրը չի սահմանափակվում իր տարածքով, իր քաղաքով, այլ տարածվում է Հայաստանով մեկ: )
Այս հոդվածը ընթերցելիս՝ հասկանում ես, թե ի՞նչ միջավայրում ես սովորում, որ քո կրթահամալիրը ոչ թե թաքնվում է, այլ հպարտ գլուխն է բարձրացնում և հասնում նորանոր հաջողություների: Իսկ միջավայրը շատ կարևոր է անհատի ընդհանուր զարգացման համար, այն ձևավորում է մարդուն, նրա մտքերը, անելիքները և հնարավորություններ տալիս ապագայում հաջողությունների հասնել ու բարձրունքներ նվաճել:
 
Հրավիրում եմ առցանց քննարկման հետևյալ հարցերի շուրջ.
 
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, մեր կրթական միջավայրը ուրիշ ի՞նչ առավելություններ ունի,
ո՞րն է մեր՝ սովորողներիս դերը այդ առավելությունները պահպանելու գործում:

Leave a comment