Հունվարյան ճամբարի ամփոփում


Հունվարյան ճամբարի շրջանակներում Արմեն Ստեփանյանի հետ իրականացրեցինք Ազգային խոհանոց խոհարարական սովորող-սովորեցնող նախագիծը: Նախագիծը նախատեսված էր 4-5 դասարանի սովորողների համար: Այդ նպատակով դասընկերոջս հետ այցելեցինք Արևմտյան դպրոց պարտեղ, որտեղ կազմակերպիչ Սոնա Փափազյանի աջակցությամբ իրականացրեցինք մեր նախագիծը:

Առաջին օրը ծանոթացանք երեխաների հետ, ներկայացանք՝ որտեղ ենք սովորել խոհարարություն, ինչ հմտությունների ենք տիրապետում: 

Այնուհետև ծանոթացանք երեխաների հետ, որոնք մեզ պատմեցին, թե տանը ինչով են մայրիկներին օգնում խոհանոցում, ով ինչ է կարողանում պատրաստել: Երեխաները շատ ոգևորված էին և պատրաստակամ: 

Հաջորդ օրը ներկայացրեցինք որոշ տեսական գիտելիքներ խոհարարության վերաբերյալ: Օրինակ՝ ցույց տվեցինք երեխաներին մեր աշխատանքային դանակները և պատմեցինք թե յուրաքանչյուր դանակ ինչ նպատակի համար է օգտագործվում: Այնուհետև պատմեցինք տարբեր մթերքների մշակման եղանակների մասին՝ թե որ մթերքը ինչպես է մշակվում, ինչպես իմանալ արդյոք մթերքը թարմ է, թե ոչ: 

Երրորդ օրը երեխաների հետ միասին պատրաստեցինք աղցան՝ կաղամբով, գազարով և լոլիկով: Հիմնական աշխատանքը կայանում էր նրանում, որպեսզի երեխաները աշխատեին ինքնուրույն և բոլորը մասնակցեին, ինչը հաջողությամբ ստացվեց: Նշեմ, որ երեխաները մեծ հաճույքով կերան իրենց իսկ պատրաստած աղցանը և խոստացան այն կրկնել իրենց տանը:

Չորրոդ օրը մենք պատրաստեցինք թխվածքաբլիթներ, որը երեխաներին շատ դուր եկավ: Նշենք, որ երեխաներին հանձնարարված էր պատրաստել թխվածքաբլիթ իրենց իսկ որոշված ձևով: Դա շատ որգևորեց և զվարճացրեց մեր փոքրիկ աշակերտներին: 

Ներկայացնեմ մեզ աշխատանքների ֆոտոշարքը՝

Leave a comment